Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քննում է Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության հարցը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով։ Նա ձերբակալվել է երեկ՝ դեկտեմբերի 4–ին։
Նշենք, որ Միքայել և Բագրատ Սրբազանների նկատմամբ նույնպես այս դատավորն է կալանքի որոշում կայացրել։
