Տեղեկություն է ստացվել, որը հաստատում է ուկրաինացի զինվորականների տեղակայումը Քուվեյթում և ԱՄԷ-ում, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իրանական անվտանգության աղբյուրին։
«Մեր զինված ուժերը նոր և թարմացված տեղեկություն են ստացել, որը հաստատում է ուկրաինացի զինծառայողների տեղակայումը Քուվեյթում և ԱՄԷ-ում»,- հեռուստաալիքին է հայտնել աղբյուրը։
Ըստ աղբյուրի, իրանական հարվածները Քուվեյթում և ԱՄԷ-ում ուղղված են եղել ուկրաինական զորքերի դեմ, որոնք տեղափոխվել էին այդ երկու երկրներ։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել էր Ուկրաինայի 21 քաղաքացու հնարավոր զոհվելու մասին՝ ԱՄԷ-ում ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի պահեստին հասցված հարվածի հետևանքով։
Ըստ «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության, Դուբայում ամերիկացի հրամանատարների ու զինվորների թաքստոցներին հասցված հարվածին զուգահեռ, որի հետևանքով նրանք ծանր կորուստներ են կրել, հարձակման է ենթարկվել նաև Ուկրաինային պատկանող՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգերի պահեստը։
Օբյեկտում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների ճակատագրի մասին տեղեկություն չկա, սակայն ենթադրվում է, որ նրանք կարող էին զոհված լինել։
News.am
