Логотип

ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում

Կիրակի օրը` հոկտոմբերի 26–ին, Հովհաննավանքում կարգալույծ արված քահանա Տեր Արամի (մի քանի օր է՝ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով) պատարագին հնարավորինս մեծ թվով մարդկանց մասնակցություն ապահովելու համար իշխանությունները գործի են դրել իրենց ունեցած ողջ ռեսուրսը, իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում, որ նա չհեռանա Հովհաննավանքից և շարունակի գործող քահանա համարվել, գրում է «Հրապարակը»։

Նշվում է, որ մարզպետներին և հատկապես Արագածոտնի մարզպետին է հրահանգվել մարդկանց ավտոբուսներով հասցնել Հովհաննավանք։

Թերթի տվյալներով` կարգալույծ արված հոգևրականի պատարագին ոչ միայն ՔՊ-ականները մասնակցելու են, այլև նրանք, ձեռուոտ ընկած, անգամ նյութական խոստումներ են տալիս նրանց, ովքեր իրենց պսակադրության, մկրտության և այլ արարողությունները կվստահեն Տեր Արամին՝ Ստեփան Ասատրյանին։

Եթե Հովհաննավանքի արարողությունը ստացվի, այն շարունակություն կունենա:

«Մտածում են՝ եթե հաջողեցին Հովհաննավանքում, ապա Վեհափառին հեռացնելն ու եկեղեցին հպատակեցնելն արդեն հաջողված կարող են համարել։ Իշխանությունը որոշել է ալտերնատիվ եկեղեցի ստեղծել և կորիզը ձևավորել կարգալույծ արված Արամի նման քահանաներից»,- գրում է թերթը։

Սակայն խնդիրն այն է, որ կարգալույծ քահանաները չեն կարող այդ արարողությունների վերաբերյալ վկայականներ տրամադրել, կարգալույծն արդեն աշխարհական է և իրավունք չունի խորհուրդ կատարելու։ Ուղղակի կարող են լինել նաև մարդիկ, որոնք որևէ վկայական չպահանջեն, բավարարվեն եկեղեցու շենքում ինչ-որ ձևական արարողություն անելով:

Sputnik Արմենիա