«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին նիստում որոշվել է նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար սահմանել 500 հազարից 1,5 միլիոն դրամ, ինչը դժգոհություն է առաջացրել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականները՝ 1,5 միլիոն դրամ։ Լրատվականը նշել է, որ որոշումը բուռն դժգոհություն է առաջացրել թիմի ներսում։
ՔՊ վարչության անդամ Արուսյակ Մանավազյանը թերթին չի հայտնել, թե ով է նախաձեռնության հեղինակը՝ պարզաբանելով, որ դա կոլեգիալ որոշում է։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։
Armenia Today
