Логотип

ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ. ՓԱՍՏԱԲԱՆԸ` ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՔԱՀԱՆԱՅԻ ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփան Աստարյանի (նախկինում` տեր Արամ) Հովհաննավանքից դուրս չգալը, դռների փականները փոխելն իր մեջ քրեաիրավական բաղադրիչ ունի։ Այս մասին այսօր Օշականում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դա ի վերջո սեփականության իրավունքի հարց է։ Դա նման է նրան, որ ինչ–որ մեկը գա ձեր տուն, փականը փոխի ու ասի, որ դուրս չի գալիս։ Ի՞նչ կանեիք»,– ասում է Մելիքյանը։

Նա հույս է հայտնում, որ Հայ առաքելական եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի հետ պահանջելու պետական եկեղեցիներն ու Մատենադարանի մատյանները, որոնք, ըստ նրա, հափշտակվել են։

«Ես այն կարծիքին եմ, որ պետք է իրավական գործընթաց սկսել դրանք Մայր աթոռին վերադարձնելու համար։ Թող պատմամշակութային կոթող համարվի, թող ԿԳՄՍՆ–ն իր գործը անի, բայց դրա սեփականատերը Մայր աթոռն է»,– նշում է փաստաբանը։

Sputnik Արմենիա