Логотип

Քրիստինե Վարդանյան․ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար

«Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած սահմանադրության հանրաքվեի»,-արձագանքելով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահմանդրության նոր տեքստի վերաբերյալ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝ գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա կարծիքով, անգամ Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջն է պարզ.

«Դուք հրապարակում եք մեր ուզած նախագծի տեքտը, մենք ստորագրում ենք նախաստորագրած թուղթը, դուք դրանով խաբում եք ժողովրդին, հետո փոխում եք Սահմանադրությունը։

Թե էլ ինչեր են այսպես պայմանավորվել, դեռևս չգիտենք, բայց կարծում եմ սա պետք է ևս մեկ առիթ դառնա գործող վարչախմբին մերժելու համար։ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար»։

Panorama.am