Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտնել է, որ փետրվարի 26-ին ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն:
«Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները նշանակված են այս հինգշաբթի Ժնևում, և մենք լի ենք վճռականությամբ՝ հավելյալ ջանքեր գործադրելու գործարքն ավարտին հասցնելու համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Օմանը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում:
News.am
