Логотип

Օրդաշ․ Ոչ մի ապացույց, որ այդ դրոնները ռուսական ծագում ունեն

Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ և պետք է գերատեսչություն ժամանի Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին, ՌԻԱ Նովստիին հայտնել Է դիվանագետը:

Լեհաստանը հայտարարել է իր տարածքում խոցված դրոնների ռուսական ծագման մասին, սակայն Օրդաշը այդ մեղադրանքներն անհիմն է անվանել.

«Ոչ մի ապացույց, որ այդ դրոնները ռուսական ծագում ունեն, ներկայացված չէ»,- ընդգծել է նա։

Ավելի ուշ ՆԱՏՕ-ն Լեհաստանի տարածք ներխուժած ռուսական անօդաչուների միջադեպը չդիտարկեց որպես հարձակում:

Ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստան միտումնավոր էր։ Այս մասին էլ հայտարարել էր ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Հիշեցնենք՝ Լեհաստանի վարչապետը հաստատել էր, որ ԱԹՍ-ները ռուսական են եղել։

AuroraNews.am