Логотип

Ֆիդանյան․ Խնդիր է դրված՝ տորպեդահարել ընդդիմադիր մեդիայի գործունեությունը

«Առհասարակ 2018 թ․-ից սկսած մենք ֆիքսում ենք, որ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը, ընդդիմադիր մեդիաներին»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց AntiFake կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյան՝ անդրադառնալով քաղաքական բանտարկյալներ՝ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշներին։

«AntiFake» -ի նկատմամբ տեղի ունեցածն ամենալպիրշ դրսևորումներից մեկ էր։ «Ա1+» -ի փակման մասով կոկորդ փակ պատռող իշխանությունները, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին և շարունակաբար իրենց խոսույթում անդրադառնում էին «Ա1+» -ի խնդրին, գալով իշխանության, սկսեցին թիրախավորել ընդդիմադիր մեդիաներին։ 2025 թվականի նոյեմբերը ամսին, վստահաբար, 3-րդ հանրապետության պատմության շրջանակում ամենախայտառակ դրսևորումներից մեկը տեղի ունեցավ՝ ընդդիմադիր մեդիաներին ճնշելու համատեքստում։

 «Ուժայինները նոյեմբերի 13-ին ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Ձերբակալեցին, հետագայում կալանավորեցին նրանց։ Բացի դրանից, ուժայինները մի խումբ էլ ներխուժեց  խմբագրության գրասենյակ, որտեղ իրականացվեց խուզարկություն և առգրավեց մեդիայի ողջ տեխնիկան։ Եռօրյա կալանքի ենթարկվեցի նաև ես, որպես լրագրող»,- պատմեց Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ վարչախմբի կողմից փորձ արվեց պարալիզացնել մեդիայի գործունեությունը։

«Մենք գործ ունենք ընդդիմադիր մեդիայի նկատմամբ «տոտալ» բռնաճնշման հետ, որովհետև լավ հարց է առաջանում՝ շտատիվները ի՞նչ էին արել, որ շտատիվներին տանում էին, առգրավում էին ։ Պարզ է չէ՞, որ խնդիր է դրված՝ տորպեդահարել ընդդիմադիր մեդիայի գործունեությունը։ Բնականաբար, դա նրանց չհաջողվեց»։

Panorama.am