Логотип

«Ֆորա-Բանկը»` Լոնդոնի սանկցիաների տակ. բաժնետոմսերի 71,3%-ը պատկանում է Սամվել Կարապետյանին և նրա կնոջը

«Ֆորա-Բանկ» բաժնետիրական առևտրային բանկը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում, ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Բաց աղբյուրների տվյալներով՝ բանկի բաժնետոմսերի 71,3%-ը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին և նրա կնոջը՝ Էթերիին։

Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ընդգրկված այլ ֆինանսական հաստատությունների թվում են «Ավերս Բանկը», «Տրանսկապիտալբանկը», «Աբսոլյուտնի Բանկը», «Սինարա Բանկը», «Լանտա-Բանկը», «Տոչկա Բանկը» և «ԲԱՐՍ» ակցիոներական ընկերությունը։

News.am