ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեն կոչ է արել ԱՄՆ փոխնախագահ Վենսին տարածաշրջանային այցի ընթացքում հանդես գալ հայ գերիների ազատման օգտին:
«Ես զզված եմ Ադրբեջանի կողմից Արցախից գերեվարված հայերի նկատմամբ անարդար և անսրտորեն կայացված՝ ցմահ ազատազրկման դատավճիռներից․ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Ալիևը հայտարարում է, թե հավատարիմ է խաղաղությանը և հաշտեցմանը, սակայն շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու պատշաճ դատավարության սկզբունքները։
Ես կոչ եմ անում փոխնախագահ Վենսին իր առաջիկա տարածաշրջանային այցի ընթացքում հանդես գալ այս գերիների ազատման օգտին», x-ում գրել է Ֆրանկ Փալոնեն:
Alpha News
