Логотип

Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական գործողությունները խախտում են միջազգային իրավունքը

Ֆրանսիան մտահոգված է Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական գործողություններով, քանի որ դրանք խախտում են միջազգային իրավունքը, երեքշաբթի օրը հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է Reuters-ը։

Այս պահին ամերիկյան զինվորականները առնվազն 19 հարված են հասցրել Կարիբյան ավազանում և Լատինական Ամերիկայի Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ գտնվող՝ ենթադրաբար թմրամիջոցներ տեղափոխող նավերին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 76 մարդ։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Կարիբյան տարածաշրջանում ռազմական գործողություններին, քանի որ դրանք խախտում են միջազգային իրավունքը և քանի որ Ֆրանսիան ներկա է տարածաշրջանում իր արտասահմանյան տարածքների միջոցով, որտեղ ապրում են մեր մեկ միլիոնից ավելի հայրենակիցները», – ասել է Բարոն Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովի շրջանակներում։ «Հետևաբար, նրանք կարող են տուժել ցանկացած սրացման հետևանքով առաջացած անկայունությունից, որից մենք ակնհայտորեն ցանկանում ենք խուսափել»։ ԱՄՆ պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտարարել են, որ աշխարհի ամենամեծ ավիակիրը՝ USS Gerald Ford-ը, ժամանել է տարածաշրջան՝ միանալով Կարիբյան ավազանում արդեն գտնվող ութ ռազմանավերին, միջուկային սուզանավին և F-35 ինքնաթիռներին։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը նպատակ ունի հեռացնել իրեն իշխանությունից։

News.am