Логотип

Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի հրաժարականի առաջարկը

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հրաժարվել է պալատի քննարկմանը ներկայացնել նախագահ Էմանուել Մակրոնի իմպիչմենտի հարցը։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը:

Նշվում է, որ համապատասխան նախաձեռնությունն առաջարկել են ձախերը (ստորին պալատի 577 պատգամավորներից 104-ը), դրան կողմ են արտահայտվել նաև «Կանաչներն» ու սոցիալիստները: Մակրոնի կողմնակիցները դեմ են արտահայտվել նախագահի հրաժարականին։

Հոկտեմբերի 8-ին Canard Enchaine պարբերականը հայտնել էր, որ Մակրոնն ավելի մեծ հավանականությամբ կորոշի կրկին արձակել Ազգային ժողովը՝ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, քան ինքը հրաժարական տա:

Հոկտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնից Սեբաստիան Լեկորնյուի հրաժարականից հետո շարք ընդդիմադիր ուժեր հանդես եկան Մակրոնի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ Լեկորնյուն հայտնեց, որ պատրաստ է կատարել իր պարտականությունները և վերջնական խորհրդակցություններ անցկացնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար:

Sputnik Արմենիա