Логотип

Ֆրանսիայի խորհրդարանում տեղի կունենա «Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով խորհրդաժողով

Ֆրանսիայի խորհրդարանում տեղի կունենա «Արցախի էթնիկ զտումից երկու տարի անց» թեմայով խորհրդաժողով, տեղեկացրել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչությունը։

Միջոցառմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համալսարանականներ, լրագրողներ: Այն իրականացվում է պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։

Խորհրդաժողովը նպատակ ունի բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, փաստարկել տեղի ունեցած էթնիկ զտումը և քննարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ քաղաքական ու իրավական հեռանկարները, նշվում է հրապարակման մեջ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր հասել ՀՀ։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել էր 218 մարդ, վիրավորվել՝ 120-ը, 21-ն անհետ կորած է համարվում, կա 3 չնույնականացված դի։

Armenia Today