Логотип

Ֆրանսիայում ձերբակալել են Լուվրի կողոպուտի չորրորդ կասկածյալին

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է չորրորդ մարդուն, որին կասկածում են Լուվրի կողոպուտին մասնակցության մեջ։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։

Ըստ պարբերականի տվյալների, տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի առավոտյան Իլ դը Ֆրանս տարածաշրջանում, որը ներառում է Փարիզն ու դրա արվարձանները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հետաքննությունը շարունակվում է, իսկ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են պարզել հանդուգն հանցագործության բոլոր մասնակիցներին։

Մյուս երեք կասկածյալները ձերբակալվել էին ավելի վաղ՝ երկուսը հոկտեմբերի վերջին, մեկը՝ նոյեմբերի սկզբին։ Հանցագործները Ապոլոնի սրահ էին ներխուժել վերամբարձ հարթակի օգնությամբ, կոտրել երկու ցուցափեղկ, հափշտակել 88 մլն եվրո արժողությամբ ութ ոսկերչական իր և դիմել փախուստի ութ րոպեից պակաս ժամանակում։ Գողացված զարդերը ձերբակալվածների մոտ չեն հայտնաբերվել։

News.am