Логотип

Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի պատճառով

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ կապված Լիբանանում Իսրայելի ռազմական գործողության ֆոնին իրավիճակի կտրուկ սրման հետ:

Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով՝ Փարիզ կարծում է, որ անհրաժեշտ է քննարկել միջազգային հարթակում տեղի ունեցող իրադարձությունները՝ տարածաշրջանում կայունության վատթարացման պատճառով։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիան արդեն մարդասիրական օգնություն է ցուցաբերում Լիբանանի բնակչությանը։ Համապատասխան ծրագրի շրջանակներում Փարիզը 6 միլիոն եվրո է փոխանցել մարդասիրական կազմակերպություններին և 20 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել։

Բարոն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շարունակում է Իսրայելի և Լիբանանի իշխանությունների հետ դիվանագիտական շփումները՝ ձգտելով հասնել կրակի դադարեցմանը և «Հեզբոլլահ» շարժման զինաթափմանը։

News.am