Логотип

Ֆրենկ Փալոն․ Ալիևի նման արյունարբու բռնապետի գլխակերները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Ալիևի նման արյունարբու բռնապետները Վաշինգտոնում շրջելու տեղ չունեն։ Նրանք իրավունք չունեն մեր մայրաքաղաքի փողոցներում ցուցարարների վրա հարձակվելու համար վարձու գլխակերներ ուղարկել։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահին և Արդարադատության նախարարությանն ապահովել, որ այդ բռնի հանցագործներին թույլ չտան փախչել։ Նրանք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է նա։