Логотип

18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբանը մտահոգված է

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Քիչ առաջ` ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,- գրել է Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում:

Sputnik Արմենիա