Логотип

«18 արդարների» գործով փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ ստանալու գաղտնալսման համար հիմք ծառայած տվյալները

«18 արդարների» գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ստանալու համար քրեական հետապնդման հիմք ծառայած օպերատիվ տվյալները։

Մարտի 26-ի նիստում փաստաբանը նշել է, որ դատարանը ժամանակին թույլատրել է գաղտնալսումը, և որ հայտնաբերվել են «բացառիկ ապացույցներ»։ Որոշումը հիմնված է եղել օպերատիվ տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա գործընկերները, ենթադրաբար, մտադիր են եղել հանցավոր գործողություններ կատարել։

«Սակայն գործը նման օպերատիվ տվյալներ չի պարունակում։ Եթե դրանք գոյություն չունեն, նաև գործ չի կարող լինել։ Հետևաբար, ես միջնորդում եմ, պահանջելով, որ այդ տվյալները միացվեն գործի նյութերին և քննվեն։ Եթե դրանք չեն տրամադրվում, գործը պետք է կարճվի առանց նյութերի ուսումնասիրության։ Օրենքը թույլ չի տալիս մեզ այս փուլում ինքներս մեզ նման հետախուզական տվյալներ խնդրել։ Մարդկանց ապօրինի գաղտնալսել են քաղաքական դրդապատճառներով՝ առանց որևէ օպերատիվ տեղեկատվության։ «Բոլոր «ապացույցները» պետք է անթույալտրելի հայտարարվեն, իսկ գործը պետք է կարճվի ապացույցների բացակայության պատճառով»,- հայտարարել է փաստաբանը։

Դատախազը խնդրել է հետաձգել նիստը՝ իր դիրքորոշումը որոշելու համար։

News.am