Логотип

2 օրում Հայաստանի գրեթե 200 քաղաքացի վերադարձել է ԱՄԷ-ից

2 օրում ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է Հայաստանի գրեթե 200 քաղաքացի, հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

«Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ»,-հայտնել է ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը:

Նա հավելել է, որ այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ ևս 45 քաղաքացու վերադարձ:

Այս օրերին Օմանի մայրաքաղաք Մասկատից (ուր ցամաքային ճանապարհով տեղափոխվում են ԱՄԷ-ից վերադառնալ ցանկացողները-խմբ.) մի քանի առևտրային թռիչքներ են եղել։ Տոմսերի արժեքը ամբողջությամբ վճարվում է քաղաքացիների կողմից (այն գերազանցում է 1 հազար եվրոն):

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում պահպանվում են ավիահաղորդակցության լուրջ սահմանափակումները։ Ամբողջությամբ փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար դադարեցվում են թռիչքները Իսրայելի օդային տարածքով, մասամբ փակ է երկինքը ԱՄԷ-ի օդային տարածքում։ Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի ավիացիոն իշխանությունները ևս երկարաձգել են իրենց օդային տարածքի օգտագործման արգելքը:

Sputnik Արմենիա