Логотип

2025 թվականին Հայաստանից Վրաստան գրեթե 1 միլիոն այցելություն է եղել

2025 թվականին Վրաստանը նոր ռեկորդ է սահմանել ընդունած օտարերկրյա զբոսաշրջիկների թվով՝ 5 միլիոն 521 հազար 866 մարդ, ինչը 8,4%-ով ավելի է 2024 թվականի համեմատ, հաղորդում է «Новости-Грузия»-ն:

Տվյալները տրամադրել է Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը:

Ընդհանուր առմամբ, ոչ զբոսաշրջային այցելությունների հետ մեկտեղ, այս տարի Վրաստան այցելող օտարերկրացիները կատարել են ավելի քան 7,8 միլիոն այցելություն, ինչը 5,9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

2025 թվականին Վրաստան այցելությունների թվով առաջատար 10 երկրներն են.

Ռուսաստանը՝ 1 միլիոն 579 հազար 764 այցելություն (+11.1%);

Թուրքիան՝ 1 միլիոն 248 հազար 881 այցելություն (-6.6%);

Հայաստանը՝ 948 հազար 242 այցելություն (գրեթե անփոփոխ):

Իսրայելը՝ 402 հազար 426 այցելություն (+29.4%);

Ադրբեջանը՝ 292 հազար 149 այցելություն (+33.2%);

Ղազախստանը՝ 169 հազար 367 այցելություն (-5.3%);

Բելառուսը՝ 150 հազար 325 այցելություն (+7.0%);

Հնդկաստանը՝ 142 հազար 476 այցելություն (+14.6%);

Ուկրաինան՝ 136 հազար 826 այցելություն (+15.4%);

Չինաստանը՝ 127 հազար 895 այցելություն (+44.4%):

News.am