Логотип

2025 թ-ին Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն աճել է 7.18 %-ով. վիճակագրական տվյալներ

2025 թ–ին ՀՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն դրամ` 2024 թվականի համեմատ աճելով 7.18 %–ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «2025 թ. համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տարեկան նախնական տվյալները» զեկույցից։

2025 թ. ՀՆԱ–ի կառուցվածքում արտադրական հարկերը (հանած սուբսիդիաներ) կազմել են 1 տրլ 204 մլրդ 817.8 մլն դրամ կամ 10.6 %։ Արտադրական հարկերը նախորդ տարվա ՀՆԱ–ի աճին նպաստել են 1.03 %–ով։

ՀՆԱ–ի կառուցվածքի մեջ ավելացված արժեքի հարկը կազմել է 10 տրլն 112 մլրդ 690.9 մլն դրամ կամ 89.4 %` ՀՆԱ–ի աճին նպաստելով 6.14 %–ով։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և ձկնորսությանը, ապա 2025 թ–ին դրանք կազմել են 898 մլրդ 008.3 մլն դրամ կամ 7.9 %` ՀՆԱ–ի աճին նպաստելով 0.41 %–ով։

Շինարարությունը ՀՆԱ–ի մեջ կազմել է 745 մլրդ 709.2 մլն դրամ կամ 6.6 %` նպաստելով աճին 1.48 %–ով։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգումը 2025 թ. ՀՆԱ–ի մեջ կազմել է 1 տրլ 515 մլրդ 942.9 մլն դրամ կամ 13.4 %` ՀՆԱ–ի աճին նպաստելով 4.27 %–ով։

Ի դեպ, մեկ շնչի հաշվով 2025 թ–ին ՀՆԱ–ն կազմել է 3 մլն 666,5 հազար դրամ։

Sputnik Արմենիա