2025-ին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1,723 դեպք, ինչը 2024-ի համեմատ աճել է 363 դեպքով (շուրջ 27%)։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Վիճակագրության կոմիտեից։
Ըստ այդմ, Հայաստանում միջինում օրական գրանցվում է ընտանեկան բռնության 4-5 դեպք: Երևանում դեպքերի թիվն աճել է 85%-ով՝ 398-ից (2024թ.) դարձել է 735 (2025թ.)։
Ամենամեծ աճը նկատվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրվող բռնության ուղղությամբ։ Կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ տարեկան 27 դեպք։
