23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հոկտեմբերի 20-ին հայտնել էինք, որ անհետ կորած համարվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը հայտնաբերվել է Երևանում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանությունից հայտնել էին, որ Այշատը որոնվում է որպես անհետ կորած։
ՔԿ խոսնակը հայտնում է, որ սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը):
«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ»,- գրել է Ավդալյանը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
