ԱԺ–ն ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին նախագիծը
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Նախագծին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: