Логотип

APPLE PAY-Ը ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդշինբանկն իր հաճախորդներին այսօրվանից հնարավորություն է տալիս օգտվել է վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի եղանակից՝ Apple Pay-ից, որը նրանց կօգնի խուսափել իրենց վճարային քարտը ուրիշին տրամադրելուց, վճարային տերմինալի կոճակներին հպվելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի պաշտպանությունն իրականացվում է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

Անհպում վճարում կատարելու համար հաճախորդները պարզապես պահում են իրենց iPhoneը կամ Apple Watchը վճարային տերմինալի մոտ: Apple Payի միջոցով իրականացված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face IDով, Touch IDով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաև մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Payով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Հաճախորդները Apple Payը կարող են նաև օգտագործել Safariում հասանելի հավելվածներում կամ կայքերում iPhoneով, iPadով և Macով ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման և վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Payը, ի թիվս այլի, հեշտացնում է սննդամթերքի առաքման, առցանց գնումների, փոխադրման և կայանման համար վճարումները: Apple Payը կարելի է օգտագործել նաև Apple Watchի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Payի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Payին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ոչ սարքում, ոչ էլ Appleի սերվերներում: Դրա փոխարեն սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում և պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:

Apple Payը ակտիվացնելը շատ հեշտ է: Բավական է պարզապես մտնել iPhoneում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանին և հետևել ցուցումներին՝ Արդշինբանկի կրեդիտային կամ դեբետային քարտը ավելացնելու համար: Քարտը iPhoneին, Apple Watchին, iPadին և Macին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է սկսել օգտագործել Apple Payը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Արդշինբանկն առաջարկում է իր քարտապաններին:

Apple Payի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ http://www.apple.com/ru/applepay/

Արդշինբանկի մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ՝ http://applepay.ardshinbank.am/

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: