Логотип

ԱՄԱՆՈՐԻՆ` ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆ, 50 ԳԲ ԻՆՏԵՐՆԵՏ և «Y» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ 30 ՕՐՈՎ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Ամանորին ընդառաջ, գնելով «Samsung», «iPhone» և «Xiaomi» սմարթֆոնների մի շարք մոդելներ, կստանաք 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան 30 օրով:

Առաջարկը գործում է մինչեվ ս.թ. դեկտեմբերի 30-ը (ներառյալ):

Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկ:

«Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայություններ են.

TikTok, Instagram, Facebook, Spotify, Clubhouse, Viber, WhatsApp, Telegram, Messenger, Twitter, Zoom, Skype, Zangi, Snapchat, IMUSIC, IVI հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն

5 ԳԲ ինտերնետ

400 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, «Vidafone Ուկրաինա»

10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո

300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ծանոթություններ

«Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:

Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: «Y» սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում` ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mts.am.

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։