ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան կդիմի՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի․ այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, տեղեկացնում է YerevanToday-ը։
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»։
