Ամերիաբանկը դարձյալ Հայաստանի առաջատար բանկն է` ըստ 2021 թվականի ֆինանսական բոլոր հիմնական ցուցանիշների:
Բանկի տրամադրած տվյալների համաձայն, ակտիվները կազմել են 1,096.7 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 967.8 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները հաճախորդների նկատմամբ` 711.7 մլրդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը` 673.1 մլրդ ՀՀ դրամ, կապիտալը` 128.9 մլրդ ՀՀ դրամ, զուտ շահույթը` 19.4 մլրդ ՀՀ դրամ:
