Ամերիաբանկը Երևանում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում, բացեց իր նոր՝ կիսաթվային «Դալմա» մասնաճյուղը՝ միացնելով ևս մեկ կանաչ լույս իր հաճախորդների համար:
Բանկի թվով քսանմեկերորդ մասնաճյուղն աշխատելու է երկարացված գրաֆիկով՝ շաբաթական 7 օր՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15:
«Դալմա» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ Ամերիաբանկի «Դալմա» մասնաճյուղում մինչև 2021 թ. մայիսի 31-ը ներառյալ:
Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
● Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի
● Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
● Անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով
● VISA ստիկեր՝ տարեկան 3,000 դրամ
● Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
● Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում՝ մեկ տարի անվճար սպասարկմամբ
● Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի
● Business տեսակի քարտի տրամադրում՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի
«Դալմա» մասնաճյուղում ստեղծված են և’ օնլայն, և’ օֆլայն սպասարկման հնարավորություններ, դրամարկղային գործառնություններն իրականացնող ինքնասպասարկման սարքեր, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ միջավայր:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող հիմնական ծառայություննները:
