Логотип

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՌԻՍԿԻ ԳՈՏՈՒՄ

Փետրվարի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր հերթական զեկույցը, որը բնութագրում է երկրի սոցիալտնտեսական վիճակն ընթացիկ տարվա առաջին ամսում: Բառացիորեն բոլոր հիմնական բնութագրիչներով այս տարվա հունվարին աճ է գրանցվել նախորդ տարվա հունվարի համեմատ։ Ինքնագովազդի վրա սևեռված կառավարությունը, բնականաբար, հուսադրող միտումներ նշմարեց դրանում, թեև իրականում, եթե հաշվի առնենք գների տոտալ աճի ազդեցության գործոնը, ցանկացած լավատեսություն այս հարցում պետք է ցրվի վաղորդյան մշուշի պես։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։

Թերեվս, առանց կասկածի չնչին իսկ նշույլի այսօր կարելի է արձանագրել, որ երկրի սոցիալտնտեսական վիճակի նույնիսկ թվացյալ դրական ցուցանիշները մենք տեսնում ենք վերջին անգամ։ Դե, լավագույն դեպքում՝ նախավերջին. հնարավոր է, որ փետրվարի արդյունքների տվյալները նույնպես դրական լինեն: Իսկ հետոՌուսաստանի և Արևմուտքի դիմակայության հետևանքները կարող են պարզապես կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար։

Կան լավատեսներ, որոնք համարում են, թե ռուսուկրաինական պատերազմը և Ռուսաստանի վրա Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցային ճնշումը կնպաստի հայկական տնտեսության աշխուժացմանը։ Օրինակ, շատերը ենթադրում են, թե հիմա Հայաստան է հորդելու ռուս զբոսաշրջիկների ալիքը, որոնք զրկվել են Եվրոպայում հանգստանալու հնարավորությունից։ Առաջին հայացքից, իսկապես, ռուսաստանցիների համար մենք կարող ենք դառնալ այլընտրանքային հանգստավայր։ Սակայն դժվար թե այսօր Ռուսաստանի քաղաքացիներն առհասարակ մտածեն հանգստի մասին։ Նախ, երբ երկիրդ պատերազմի մեջ է, շատերը տուրիստական ճանապարհորդությունների տրամադրություն հաստատ չունեն։ Երկրորդ, պատժամիջոցային ճնշումն, անկասկած, մեծապես կազդի Ռուսաստանի սոցիալտնտեսական իրավիճակի վրա, և ռուսաստանցիների մեծամասնության համար ուղևորությունների ծախսերը կդառնան պարզապես անհաղթահարելի: Ստիպված կլինեն զգալիորեն սահմանափակել ծախսերը։

Ինչևէ, ներկայիս խոսակցություններն այն մասին, թե ռուսուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակից, ներկայիս գլոբալ տնտեսական ճգնաժամից Հայաստանը կարող է տնտեսական ինչոր շահաբաժիններ քաղել, բացարձակապես տեղին չեն։ Չմոռանանք նաև այն մասին, որ Հայաստանի կառավարությունն ընդհանրապես և նամանավանդ ֆորսմաժորային իրավիճակներում կարողանում է միայն կորցնել։ Կկարողանա, ակնհայտորեն, նաև այս դեպքում։

Վերադառնանք մակրոտնտեսական ցուցանիշներին։ Ամենաէական աճն այս տարվա հունվարին (նախորդ տարվա հունվարի համեմատ) արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Ներկրումն աճել է 53%-ով, իսկ արտահանումը՝ 65%-ով։ Իսկ հիմա ուշադրություն դարձնենք արտահանման ու ներմուծման հիմնական ուղղություններին։ Ահա ուրեմն, Ռուսաստանի Դաշնության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 32%։ Նույն ցուցանիշը ԵՄի մասով կազմում է 18%։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հայկական արտաքին առևտրաշրջանառության 50%-ը ձևավորվում է այսօր հակամարտող կողմերի հաշվին։ Այսինքն մեր արտաքին առևտրաշրջանառության ուղիղ կեսն այս պահին գտնվում է աննախադեպ ռիսկի գոտում։ Անցնենք առաջ։ Ռուսական ռուբլու փոխարժեքի սաստիկ անկումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա հայկական արտահանման վրա, որի 28%-ը բաժին է ընկնում ՌԴին։ Ըստ էության, հայկական արտահանման մեկ երրորդն այսօր վտանգված է հենց միայն ռուբլու փոխարժեքի անկման պատճառով։

Այս ամենը լոկ կաթիլ է այն լուրջ խնդիրների օվկիանոսում, որոնց Հայաստանը բախվում և բախվելու է հերթական գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում, որում արդեն իսկ ապրում է աշխարհը։ Բնականաբար, նման աննախադեպ պայմաններում պետք է անցկացվի իրավիճակի լուրջ վերլուծություն և քայլեր ձեռնարկվեն՝ ուղղված Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերի նվազեցմանը։ Թերևս սա միակ բանն է, որով այսօր պետք է զբաղվի Հայաստանի կառավարությունն ընդհանրապես և նրա տնտեսական հատվածը՝ մասնավորապես։ Բայց… Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և էկոնոմիկայի նախարարության հումքային բաժնի պետ, առաջնային գյուղատնտեսական արտադրանքի վարչության ղեկավար Լևոն ՏերԻսախանյանը երկօրյա այցով կմեկնեն Քաթար, հաղորդում է Sputnik Արմենիան: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։