Ամերիաբանկի և Arca–ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay–ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone–ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։
Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 18-ից Ամերիաբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու Apple Pay–ով վճարումներ ֆիզիկական վճարման հազարավոր կետերում: Այսուհետ Apple Pay–ը կարելի է օգտագործել նաև օնլայն գնումներ կատարելու համար այն հավելվածներում և կայքերում, որտեղ այդ հնարավորությունն ակտիվացվել է։ Ընդ որում, վճարային տվյալները մուտքագրելու կարիք չկա, քանի որ նույնականացումը կատարվում է ինչպես սովորական POS վճարումների դեպքում՝ Face ID–ի կամ Touch ID–ի միջոցով, և նույնքան անվտանգ է, արագ ու հարմարավետ։
Նշենք, որ Ամերիաբանկի vPOS ծառայությունից օգտվող բոլոր բիզնես հաճախորդները կարող են ակտիվացնել Apple Pay–ով վճարումների ընդունման հնարավորությունը և սկսել այս եղանակով վճարումներ ընդունել իրենց օնլայն խանութներում ու հավելվածներում:
Հավելենք, որ Ամերիաբանկի vPOS ևս հնարավոր է ստանալ ու ակտիվացնել օնլայն՝ MyBusiness.am հարթակի միջոցով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
