Логотип

ArCa-ից պարզաբանել են, թե ինչու են այսօր համակարգում խափանումներ եղել

Այսօր ArCa («Արմենիան Քարդ» ՓԲԸ) համակարգում առկա են եղել խափանումներ, որոնց մասին տեղեկացրել է ընկերությունը։

Այսօր վաղ առավոտից քաղաքացիները չեն կարողացել քարտերով վճարումներ կամ փոխանցումներ անել։

ArCa–ից պարզաբանել են, որ այսօր՝ 05:03–06:30 ժամանակահատվածում, իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։

«Արդյունքում, ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում դիտարկվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել»,–հայտնել են ընկերությունից։

Ընդգծվում է, որ այս պահին համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։

Sputnik Արմենիա