Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՄԲ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանները։ Վարկերը կարելի է ստանալ հետևյալ պայմաններով՝

Առանց եկամուտների առկայության,

Գրավի իրացվելի արժեքի մինչև 80%-ի չափով,

Մինչև 15 տարի վարկի մարման ժամկետով,

Վարկի մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով,

Վարկի վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու հնարավորությամբ (վարկային արձակուրդ),

Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսած ՀՀ դրամով` 13,5%-ից, ԱՄՆ դոլարով` 11,5%, եվրոյով` 10,5%-ից,

Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.9% – 23%,

Ապահովագրվելու դեպքում վարկը տրամադրվում է 1% ավելի ցածր տոկոսադրույքով,

Վարկի գումարի տրամադրում 1 տարվա ընթացքում՝ միանվագ կամ մասմաս,

Վարկի նախնական տրամադրման որոշումը կատարվում է 5 րոպեում:

Բանկն առաջարկում է այլ բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում գործող անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորում առանց միջնորդավճարի և նվազեցված տոկոսադրույքով, ընդ որում՝ ցանկության դեպքում, հնարավոր է միավորել նաև անգրավ վարկերը։

Վարկատեսակից կարող են օգտվել 21 տարին լրացած ՀՀում կամ ԱՀում բնակվող ֆիզիկական անձինք, ովքեր՝

Հանդիսանում են անշարժ գույքի սեփականատեր և/կամ

Հանդիսանում են այլ ՀՀ Բանկերի և վարկային կազմակերպությունների վարկառու, ունեն բավարար վարկային պատմություն:

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի կայքում՝ անցնելով հղմամբ կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով:

Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: