Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ VPOS ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ APPLE PAY-ՈՎ

Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Payի միջոցով: Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային վճարային համակարգի շնորհիվ և բանկի մասնագետների մասնակցությամբ:

Այսօր արդեն բանկի հաճախորդ UCom ընկերությունը հաջողությամբ կիրառում է Apple Payով վճարումներ ընդունելու ծառայությունն իր հավելվածում: Բանկը պատրաստ է տրամադրել այս ծառայությունն իր բոլոր իրավաբանական անձ և անհատ ձեռներեց հաճախորդներին, ովքեր օգտագործում են vPOS:

Ֆիզիկական անձանց համար այսօր սովորական երևույթ է առցանց գնումների կամ ծառայությունների համար Apple Payով վճարում կատարելը, ընդ որում թե՛ հեռախոսի, թե՛ ժամացույցի և թե՛ պլանշետի միջոցով, բոլոր այն կայքերում և հավելվածներում, որտեղ առկա է առցանց վճարման հնարավորությունը: Նշենք, որ Արդշինբանկի հաճախորդների համար ծառայությունը հասանելի է 2022 թվականի հունվարից:

Apple Payով վճարումներ կատարելու ծառայությունը հարմարավետ է դարձնում առցանց գնումների գործընթացը. կարիք չկա լրացնելու վճարային քարտի տվյալները, նույնականացումն իրականացվում է Face IDի, Touch IDի կամ գաղտնաբառի կիրառության միջոցով, ինչը բարձրացնում է ֆինանսական գործարքների անվտանգությունը և խնայում ժամանակը:

 Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: