Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ԵՎ ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՑԱՆՑԻՑ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 1-ից ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում Արդշինբանկի քարտապանների համար գործում են Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Նմանապես, Արդշինբանկի բանկոմատներից կանխիկացում կատարելու դեպքում ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստանի քարտապանների համար գործում են ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստանի բանկոմատներից կանխիկացման պայմանները։

Արդշինբանկի և HSBC Բանկ Հայաստանի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով.

https://ardshinbank.am/Information/branchatm?lang=hy

https://www.hsbc.am/branchfinder/

Բանկերը վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: