Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:
Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվել մի քանի բարձր պահանջարկ ունեցող ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել արժեքավոր ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
– բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
– պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ
– ակտիվացնել i–Banking ծառայությունը
– կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
– օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
– բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
– բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով
– պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ
– ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ
– ակտիվացնել i-Banking ծառայությունը
– կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
– օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/40nfuRw հղումով:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
