Логотип

АРМАН ТАТОЯН – ЖЕРТВА « БРОМАНСА » ПАШИНЯНА И АЛИЕВА

ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման նախապատրաստումը հեռախոսով քննարկել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայության փոխանցմամբ, Նիկոլայ Պատրուշեւը եւ Ջեյք Սալիվանը քննարկել են գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:

Ռուսական կողմը մատնանշել է Ռուսաստանի Դաշնության եւ նրա դաշնակիցների ներքին գործերին ԱՄՆ միջամտության անթույլատրելիությունը եւ Ռուսաստանին առաջադրված մեղադրանքների անհիմն լինելն ու ապացույցների բացակայությունը, որի հիման վրա Սպիտակ տունը ներկայացրել է պատժամիջոցների հակառուսական փաթեթը:

Չնայած ամերիկյան կողմի ապակառուցողական քայլերին, ինչը հանգեցնում է երկկողմ հարաբերությունների էլ ավելի դեգրադացման, նրանք վերահաստատել են երկխոսությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը` ի շահ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման եւ միջազգային անվտանգության ապահովման:

Կողմերը քննարկել են նաեւ Բաց երկնքի պայմանագրին, Իրանի միջուկային ծրագրին, Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակին եւ ընդհանրապես ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: Ընդգծվել է ռազմավարական կայունության երկկողմ մեխանիզմի շուտափույթ գործարկման կարեւորությունը:

News.am