Իշխանական կանալիզացիոն խողովակ հիշեցնող քարոզիչների կողմից երեկ տարածվում էր հատված, որտեղ Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը Սերժ Սարգսյանն ասում է, որ ուրախ կլինի, եթե մի օր այդտեղ նաև ադրբեջանցի աշակերտներ սովորեն և ներկայացվում է, թե Սերժ Սարգսյանն ասում է նույնը, ինչ հիմա՝ Նիկոլը:
Կատարյալ սրիկա պետք է լինել, որպեսզի համեմատել 2014-ի հաղթանակած Հայաստանը, բանակցություններում «վրա» Հայաստանը, 5000 երեխա չկորցրած Հայաստանը այսօրվա աղետի հետ, որ բերեց Նիկոլը:
Նիկոլը խեղդվում է իր ամբողջ քաղաքական թիմով, խորտակվում է և շատ հաճախ բռնվելով սխալ տեղերից՝ հայտնվում է անախորժ վիճակների մեջ:
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ ոչ միայն Ադրբեջանն է հինգ առաջարկ ներկայացրել, այլ Հայաստանն ավելի շատ ՝ վեց առաջարկ է արել, որը չի առարկվել Ադրբեջանի և միջազգային հանրության կողմից:
Հայաստանի անունից այս ոհմակն արել է արցախյան բանակցությունների, հայ-ադրբեջանական օրակարգի հետ կապված առաջարկություններ, որոնց մասին հայ ժողովուրդը տեղյակ չի:
Այդ առաջարկությունները գաղտնի են պահվում Նիկոլի կողմից, ԱԳՆ-ի կողմից, ԱԽՔ-ի կողմից:
Հայ ազգի մեջքի հետևում ընթանում է հերթական հակապետական գործընթացը:
Միջազգային կազմակերպության, դիվանագիտական ծառայության որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ներկայացուցիչ չի հայտարարել, որ առաջարակությունները միջազգային հանրության համար ընդունելի են, նույնը ՝ Ադրբեջանը:
Երեկ ԱԽՔ-ը խոսում էր ընդդիմության որակի մասին՝ հայտարարելով, թե ընդդիմությունը մինչև հիմա քննարկում է ՝ Սերժ Սարգսյանը փաթեթայի՞ն, թե՞՝ փուլային լուծում էր բանակցում:
Այս դիսկուրսը քաղաքական օրակարգ վերադարձրել է Նիկոլ Փաշինյանը: Եթե դու Նիկոլին ես համարում անմակարդակ, դա ճիշտ է:
Մակարդակի հարցում իմ կոշիկը շատ ավելի խելոք է, քան ՝ քո նման ապիկար ճիճուները՝ ԱԽՔ:
Փաստաթղթերի փաթեթը հանրայնացնելը իշխանության պարտականությունն է, բայց այս իշխանությունը փաստաթղթերի ծայրն անգամ տեսնելուց սարսափում է:
Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ ապրիլյան պատերազմից հետո, բանակցում էր մի փաթեթ, որտեղ ամրագրված էր, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:
Իշխանության գլխավոր գերագույն ոչնչությունը 2020-ի հունվարին Կապանում տված ասուլիսի ժամանակ հեգնական տոնով հրապարակել է Սերժ Սարգսյանի թողած բանակցությունը՝ փաստելով վերոնշյալը՝ տարածքների վերադարձի դիմաց (5+2) 2 փուլով Արցախը ստանում է ինքնորոշման իրավունքի հնարավորություն:
ԱԽՔ-ի հայտարարությունը, թե 2016-ից հետո անկախության թեման չի եղել՝ սուտ է: Այդ մասին խոսել է ՌԴ-ն, ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսել է Ալիևը, երբ ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն պարտադրում է ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 93-ի բանաձևերի վրա հղում էին անում հայր և որդի Ալիևները, իսկ հիմա ՝ Ալիևի «հարճ» դարձած ՀՀ վարչապետը:
Ինչքան անբարոյական և լպիրշ պետք է լինել, որպեսզի 44-օրյա պատերազմը, որում մենք պարտվել ենք, համեմատել քառօրյա պատերազմի հետ, որի ընթացքում հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակին:
Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ են դնում Ալիևը, Նիկոլը ու իր մանկլավիկ «քածերը»:
Նիկոլ Փաշինյանը ինչ եկել է ղեկավարության, Արցախի հարցով ամեն ինչ պատմել է ղեկավարությանը: Սուտ է:
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագիրը համաձայնեցրե՞լ եք արցախցիների հետ: Անգամ հայ ժողովրդի հետ չեք համաձայնեցրել:
Այսօրվա ստատուս քվոն, որ ուզում եք փոխել, ձեր ո՞ր մի տերն է ստիպում, ՌԴ խաղաղապահները 5 տարվա մանդատ ունեն, 3 տարի դեռ կա, ու՞ր եք շտապում:
Ճիճու ԱԽՔ-ը այս տարվա փետրվարի վերջին տված հարցազրույցում ասել է, որ դիմել են միջազգային հանրությանը, որ ուկրաինական ճգնաժամը մեր վրա չազդի և ստացել են «երաշխիքներ»:
Այսինքն ՝ երկու ամիս հետո նույն հարցի վերաբերյալ ԱԽՔ-ը տարբեր դիրքորոշում է հայտնում, հիմա՞ եք գցում ժողովրդին, թե՞ ՝ փետրվարին:
Այս իշխանությունն ինքն է իջեցնում հայկական կողմի նշաձողը, ասելով ՝ Արցախը մեզ պետք չի, ոչ թե միջազգային հանրությունը:
Նիկոլ Փաշինյանի ասած միջազգային հանրության հետևում Ալիևի ու Էրդողանի բեղերն են երևում:
Պատերազմի ավարտից անցել է մեկուկես տարի, ոստիկանությանը զինելու փոխարեն բանակը զինեք:
Պատերազմը Նիկոլ Փաշինյանը հասունացրել է մայիսի 9-ից սկսած, երբ բանակցությունները հարցականի տակ էր դնում, երբ սեփական կետից էր սկսում, երբ հայտարարում էր՝ Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են որ, երբ սելֆիի համար չկրակվող «սամալյոծիկներ» էր բերում:
ԱԽՔ-ը հայտարարել է, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, անգամ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո չեն սահմանափակվել հանավաքների անցկացումը, հիշեցում՝ 2021-ին Economist Intelligence Unit -ը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը, որտեղ նշվում է, որ անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության ռաջնորդներին ձերբակալելու համար:
Factor TV –ի լրագրողի մեկնաբանությամբ ցուցարարները, իբրև թե, ծեծում են ոստիկաններին, որից հետո ոստիկանները մեկ-մեկ ուժ են ցուցադրում: Ամո՛թ է:
Factor TV, կանչեք ձեր տաղավար, խոստանում եմ բացառապես եթերային բառապաշարով «սատկացնել» ցանկացած սուտ:
Ամենաստոր բանն այն է, որ որտեղ իշխանությունը պատասխան չունի, ասում է ՝ ժողովուրդը մանդատ է տվել, ժողովուրդը մեզ ընտրել է:
Հայ ժողովուրդ, իմացե՛ք, հերթական դավաճանական գործարքը, որ «եփվում» է մեր մեքջի հետևում, արվում է ձեր անունից:
Հարգելի՛ ժողովուրդ, անգամ եթե Նիկոլին ընտրել եք, նրան դավաճանության մանդատ տվե՞լ եք:
Իմացեք, որ այսօրվանից այդ դավաճանությունը գրվում է ձեր ճակատին:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
