ՀՀ կառավարիչների քաղաքական տգիտությունից, դավադիր կեցվածքից և պառակտիչ գործողություններից օգտվող նենգ թշնամու հերթական ռազմական ագրեսիան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, եթե առավելագույնս կազմակերպված, համախմբված և ճշգրիտ ռազմա-քաղաքական հրատապ քայլեր չարվեն: Իսկ դա հնարավոր է:
Հետևելով ներքաղաքական զարգացումներին, ակնհայտ է դառնում, որ հասարակական ներքին լարվածությունն ու անհանդուրժողականությունը հասնում է պիկին: Տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց նյարդերն աստիճանաբար տեղիք են տալիս, ինչն էլ ավելի կխորացնի կառավարման ճգնաժամն ու հանրային համակեցությունը:
Հերթական ռազմական սպառնալիքին պատշաճ դիմագրավելու համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որպեսզի հանրության ճնշող մեծամասնությունը հավատա և վստահի իշխանություններին: Մեզ մոտ, ցավոք լրիվ հակառակ պատկերն է:
Խաղաղությունն ինչ-որ տեղ դրած չէ, որ Նիկոլը գնա գտնի և բերի տա ժողովրդին: Խաղաղությունը պետք է նվաճել ուժով, խելքով, անկոտրուն քաղաքական կամքով, աննահանջ պայքարով ու միասնականությամբ:
Իսկ ի՞նչ է առ այսօր նվաճել Նիկոլը, բացի պարտությունից, անդառնալի կորուստներից, անորոշությունից ու խայտառակությունից…
Ցավոք` ոչի´նչ:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ