Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոր հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է aysor.am-ը։
Դրա համաձայն՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը 2017 թվականի հոկտեմբերի 13-ին էր նշանակվել Բակո Սահակյանի խորհրդական։
