Логотип

ԲՆԱԿԱՆ ՏԱՐԵՐՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը ԱլավերդիԱխթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։

Արտակարգ պատահարի հետեվանքով խաթարվել է գնացքների երթեվեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Գիշերվանից առ այսօր ՀԿԵի, ԱԻՆի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։