Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած խուզարկությունների հետ։
«CSI-ը խորապես անհանգստացած է ոստիկանական շուրջկալով Երևանում, Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունում դեկտեմբերի 11-ին, Արցախի Ազգային ժողովի հրավիրած նիստից հետո, քննարկելու համար ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքը։
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին պաշտպանել խաղաղ հավաքների իրավունքը և ձեռնպահ մնալ իրավապահ մարմիններն օգտագործելուց՝ Արցախի ժողովրդի ինստիտուտների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
News.am
