Անցած օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի մոտ արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, ինչի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի մեկ զինծառայող վիրավորվել է։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։
Ռուս խաղաղապահները չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն են իրականացրել, տեղեկացնում է News.am-ը։
