Логотип

Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ « ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ » .4 ՊԱՏԵՐԱԶՄ, 2 « ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ »

2018թ֊ին Հայաստանում բացվեց պայմանական « Խաղաղության դարաշրջանը », և քանի որ « բոլոր երկրները, առանց բացառության », դե իհարկե առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը, « խաղաղություն են ուզում », Հայաստանին 4 անգամ ներքաշեցին պատերազմի մեջ, 2 անգամ` հարկադրեցին նահանջի։

2018թ մայիս – Ադրբեջանն առանց լուրջ դիմադրության, էական տարածքային առաջխաղացում ունեցավ Նախիջևանի ուղղությամբ

2020թ հուլիս – Տավուշյան մարտերը

2020թ սեպտեմբեր֊նոյեմբեր – աղետալի պատերազմը

2021թ մայիս – ադրբեջանցիների անարգել ներխուժումը Սև լճի և Վերին Շորժայի հատվածներում, զոհեր, տասնյակ զինվորների գերևարում, ավելի քան 40000 քառակուսի մետր տարածքի օկուպացիա

2021թ Նոյեմբեր – ինտենսիվ ռազմական գործողություններ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, տասնյակ զոհեր և գերիներ, նոր դիրքային կորուստներ

2022թ սեպտեմբեր – դեռ շարունակվող նոր ագրեսիա, տասնյակ զոհեր և վիրավորներ, ակնհայտորեն նոր տարածքային կորուստներ

« Նախկինների » « պատերազմի դարաշրջանում », 94֊ի հրադադարից մինչև 2018թ ընդամենը մեկ պատերազմ է եղել, որի արդյունքները հնարավոր չէ համեմատել վերջին տարիների ռազմական գործողությունների արդյունքների հետ։

Կարճ ասած նախկին « պատերազմի դարաշրջանում » 24 տարին մեկ էր պատերազմ լինում, իսկ « տակտիկական », միայն առաջխաղացում էր լինում

Թավշյա « խաղաղության դարաշրջանում » 4 տարում 4 պատերազմ և 2 « տակտիկական նահանջ »

Ի՞նչ կլինի, վերադարձրե՛ք նախկին « պատերազմի դարաշրջանը », այն անհամեմատ ավելի խաղաղ էր ու անարյուն

Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ