Логотип

Fasttoken-ի տերերը զանգվածաբար սկսել են ազատվել այդ կրիպտոարժույթից. Ահա թե ինչի հետևանք է կտրուկ արժեզրկումը

Fasttoken-ի (FTN) կտրուկ ավելի քան 50%-ով արժեզրկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս կրիպտոարժույթի մեծ խմբաքանակ ունեցողները զանգվածաբար սկսել են վաճառել այն։ Սա ճնշում է գործադրել FTN-ի գնի վրա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Fasttoken-ից։

Ավելի վաղ գրել էինք,  որ Վիվառոյի Վիգենի հիմնադրած հայկական կրիպտոարժույթը կտրուկ գնանկում է արձանագրել, ի տարբերություն մյուս կրիպտոարժույթների, որոնց գները կայուն են ու աճ ունեն։

Ընկերությունունում Fasttoken-ի արժեզրկումը բնական են համարում, տեղի ունեցածը համարում են կարճաժամկետ տատանում։

«Չնայած նման տատանումները կարող են դրսից դիտվել որպես կտրուկ և անհանգստացնող, դրանք լիովին բնական են թվային ակտիվների բաց շուկաներում, որտեղ գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի ուղիղ ազդեցությամբ։

FTN-ը, ինչպես բոլոր վիրտուալ ակտիվները, գործում է ազատ և դինամիկ շուկայական միջավայրում․

– Պահանջարկի աճը, բնականաբար, բերում է արժեքի բարձրացման։

– Իսկ ներդրողների կողմից զանգվածային վաճառքները կարող են հանգեցնել արժեզրկման»,-նշում են ընկերությունից։