Логотип

ГЛАВНАЯ ЗАДАЧА ГРАЖДАН

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող թուրքական Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո հզոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Anadolu-ն։

Հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան նավահանգստի տարածքում բեռներ տեղափոխող բեռնարկղերում։ Տարաները շրջվել են երկրաշարժի ժամանակ։ Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ։

Գործակալության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է առափնյա պահպանության Yaşam նավը։

Հաթայ նահանգում գտնվող Իսկենդերուն նավահանգիստը երկուշաբթի ժամանակավորապես հանվել է շահագործումից՝ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունների պատճառով:

News.am