Логотип

Global Firepower․ Հարևան պետությունների շարքում ՀՀ ԶՈւ-ն իր հզորությամբ գերազանցում է միայն Վրաստանին

Հայաստանը 2.0373 միավորով զբաղեցրել է 90-րդ տեղը աշխարհի ամենահզոր բանակների ցանկում։ Հնարավոր լավագույն միավորը 0.0000 է։

Global Firepower վարկանիշը (https://www.globalfirepower.com/countries-listing.php) համեմատում է 145 երկրների զինված ուժերը 60 ցուցանիշներով, այդ թվում՝ սարքավորումների և անձնակազմի քանակով, ֆինանսական վիճակով, ռեսուրսների հասանելիությամբ և այլ գործոններով։

Ռազմական հզորությունը որոշվում է ոչ միայն բանակի չափով, այլև նրա ակտիվներով՝ նավեր, ինքնաթիռներ, պաշտպանական բյուջե և բնական պաշարների (նավթ, ածուխ) հասանելիությամբ։

Միացյալ Նահանգները կրկին զբաղեցրել է առաջին տեղը՝ շնորհիվ իր ամենամեծ պաշտպանական բյուջեի և ռազմատեխնիկական լայնածավալ զինանոցի։ Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ առանձնանալով իր հզոր հրետանիով և բազմաթիրախ հրթիռային համակարգերով։ Չինաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջատար լինելով ռազմածովային հզորությամբ։

Հնդկաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Հարավային Կորեան՝ հինգերորդը։ Միացյալ Թագավորությունը զբաղեցրել է վեցերորդ տեղը, Ֆրանսիան՝ յոթերորդը, որին հաջորդում են Ճապոնիան, Թուրքիան և Իտալիան։ Հարևան երկրների շարքում Վրաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը, Ադրբեջանը՝ 60-րդը, Իրանը՝ 16-րդը, իսկ Թուրքիան՝ 9-րդը։

News.am