Логотип

ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին:

«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ըստ էության, Քոչարյանը սպառիչ պատասխան տվեց նրանց, ովքեր հայադրբեջանական սահմանին վերջին ահագնացման բառացիորեն առաջին իսկ րոպեից նետվեցին դատապարտելու… ոչ թե Ադրբեջանին՝ ագրեսիայի հերթական ակտի համար, այլ ՀԱՊԿն, մեղադրելով կազմակերպությանն անգործության մեջ և կոչ անելով դադարեցնել Հայաստանի անդամակցումը դրան (կազմակերպությանը): Իբր՝ մեր ինչի՞ն է պետք ՀԱՊԿը, եթե չի կարողանում աջակցել մեզ՝ ռազմաքաղաքական դաշնակցին։ Ասել է թե՝ պետք է շտապ դուրս գալ այդ անօգուտ միավորումից։

Հիմա դատողություններ չենք անի, թե ով և ինչու է շահագրգռված ՀԱՊԿից Հայաստանի դուրս գալու հարցում։ Դա վաղուց է հայտնի։ Չենք խոսի նաև այն մասին, որ երկրի ելքը անվտանգության մի համակարգից դեպի… ոչ մի տեղ, շատ լուրջ խնդիրներ է ստեղծում նրա համար։ Նամանավանդ Հայաստանի պարագայում, որը շրջապատված է բացահայտ թշնամական պետություններով։ Այս ամենը ակնհայտ է։ Տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է. իր պատասխանատվության գոտում նման սրացումների նկատմամբ կազմակերպության արձագանքի համարժեքության և հայտարարությունների մակարդակով իր դաշնակցին ցուցաբերվող միանշանակ ու անվերապահ աջակցության բացակայության։ Այն, ինչում հաճախ են մեղադրում ՀԱՊԿին։

Պետք է խոստովանել, որ խնդիրն իսկապես գոյություն ունի և բնավ ոչ մեկ տարի։ Ավելին, հայկական կողմն ավելի վաղ հնչեցրել է դա բազմիցս։ Դեռևս 2015 թվականին, երբ թուրքական ՌՕՈՒ-ն խոցեց ռուսաստանյան Սու-24-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:

Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕի երկրների, ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք։ Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։

Չէինք ասի, թե Երեվանի կշտամբանքն այն ժամանակ անմիջապես տվեց ակնկալվող արդյունքը, թե ՀԱՊԿ երկրները սկսեցին համերաշխորեն դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Բայց խնդիրը մատնանշվեց, ընդգծվեց և արդիականացվեց։ Իսկ գլխավորը. Հայաստանը ցույց տվեց իր շահագրգռվածությունը ՀԱՊԿարդյունավետության բարձրացման ու ամրապնդման, նրա վարկի և հեղինակության բարելավման հարցում։ Սակայն արմատապես հակառակ գործընթաց ծավալվեց, ինչպես հայտնի է, թավշե իշխանության հաստատումից հետո։ ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար գեներալգնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը լուրջ վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը և հաստատ չամրապնդեց Երևանի դիրքերը բուն ՀԱՊԿում։

Այստեղ, ի դեպ, ընդգծենք մի փոքր, բայց պերճախոս հանգամանք։ Այդ պայմաններում (Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործ, նրան պաշտոնից հետ կանչելու նախաձեռնում Երևանի կողմից) հայադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿի արձագանքը բավական հստակ էր։ Մասնավորապես, 2018 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպության մամլո ծառայությունը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ահագնացումը հայադրբեջանական սահմանին։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Հաշվի առնելով ՀԱՊԿին կից Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկատվությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին մշտական խորհրդի նիստի ընթացքում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թեժացումը` ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի ավելացում թույլ չտալու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ:

Այսօր հայադրբեջանական սահմանի վրա լարվածության թեժացման համատեքստում գնալով ավելի բարձր են հնչում ՀԱՊԿանօգտակարության, իրադարձությունների նկատմամբ կազմակերպության անհամարժեք արձագանքի և այդ միավորումից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարությունները։ Այո, կրկին իսկ, խնդիրներ կան կազմակերպությունում միասնական դիրքորոշման, «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» նույն այն սկզբունքի առումով: Բայց արժե, թերևս, հարցեր տալ. վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ է արել Երևանը՝ այդ խնդիրը լուծելու և ընդհանրապես բարձրացնելու համար այդ կազմակերպության գործունեության արդյունավետությունը, որի անդամ է։ Ի՞նչ քայլերով է Երևանը ցույց տվել իր շահագրգռվածությունը ՀԱՊԿի ամրապնդման հարցում։ Բացի ՀԱՊԿի հեղինակությանը հարված հասցնելուց և սեփական դիրքորոշումը թուլացնելուց, հայկական կողմը վերջին երկու տարիներին ոչ մի ավանդ չի ներդրել կազմակերպության աշխատանքում։