Логотип

ՀԿԵ ՄԱՆԵՎՐԱՅԻՆ ՋԵՐՄԱՔԱՐՇԻ ԲՈՑԱՎԱՌՈՒՄԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմին (Էջմիածին կայարանի հարևանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանևրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:

Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:

ՀԿԵն շնորհակալություն է հայտնում ԱԻՆի աշխատակիցներին` արագ արձագանքելու և արդյունավետ օգնության համար:

Դեպքի պատճառները տեխնիկական են: Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո: